Լեհաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները խորացնելու մեջ: Այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Լեհաստանի ԱԳ փոխնախարար Բարտոշ Ցիխոցկին:
«Մենք դժգոհ ենք տնտեսական հարաբերությունների այսօրվա մակարդակով, վստահ ենք, որ միասին ավելին կարող ենք անել: Լեհական տնտեսությունը բավականին դինամիկ է զարգանում: Մենք ի վիճակի ենք ավելի շատ արտահանելու և ավելի շատ ներդրումներ կատարելու», - հայտարարել է դիվանագետը՝ ընդգծելով, որ լեհական կողմի համար կարևոր է հասկանալ ինչ ոլորտներում և ինչ պայմաններով է դա հետաքրքրում հայկական կողմին:
«Օրինակ՝ գյուղատնտեսությունը Լեհաստանի տնտեսության ամենաուժեղ ոլորտն է: Մենք մրցակցում ենք այս ոլորտում ԵԱՏՄ խոշորագույն արտադրողների հետ» - նշել է փոխնախարարը՝ հավելելով, որ Վարշավան հետաքրքված է նաև պաշտպանության և պետական կառավարման ոլորտներում համագործակցությամբ:
«Ձեր գրպաններում և պայուսակներում Լեհաստանի մի մասն է՝ ձեր անձնագրերը և նույնականացման փաստաթղթերը արդատրված են Լեհաստանում: Մենք հետաքրքրված ենք այդ համագործակցությամբ շարունակելությամբ և նման ծառայությունների համար մրցույթներում նոր հաղթանակներով», - հավելել է Ցիխոցկին: