Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը չստորագրելու համար պատճառնել չեմ տեսնում, հայտարարել է Լեհաստանի ԱԳ փոխնախարար Բարտոշ Ցիխոցկին:
«Ես վստահ եմ, որ Հայաստանը գիտակցում է, որ ԵՄ հետ հարաբերությունները գործընթաց են, որում յուրաքանչուր հաջորդ քայլից կարելի է շատ բան ստանալ», - նշել է դիվանագետը՝ ընդգծելով, որ այս գործընթացը փոխադարձ է, և համաձայնագիրը նախատեսում է նաև որոշակի պարտավորություններ:
Ցիխոցկին հույս հայտնեց նաև, որ նոյեմբերին Բրյուսելում կայանաքի Արևելյան գործընկերության գագաթաժողովը կդառնա պատմական:
«Արևելյան գործընկերությունը որևէ մեկի համար սադրանք չէ, այն չունի աշխարհաքաղաքական ասպեկտներ: Եթե շահում է մեկը, շահում են բոլոր: Այսպես, եթե այն օգնում է զարգացնելու ենթակառուցվածքը Հայաստանում, դա շահավետ է ռուս, չինացի եվրոպացի ներդրողների համար», - նշել է դիվանագետը: