Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դարձավ աշխարհի գավաթակիր, հայտնում է «Արմենպրես»-ը:
Թբիլիսում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում Արոնյանը մրցում էր չին շախմատիստ Դին Լիժենի հետ: Դասական 4 պարտիաներից հետո շախմատիստներն ունեին 2-ական միավոր և որոշիչ եղավ թայ-բրեյքը: Արագ շախմատի առաջին պարտիայում Արոնյանը սպիտակներով գերազանցեց մրցակցին: Երկրորդ պարտիայում Արոնյանը ևս հաղթեց: Հավաքելով 4 միավոր՝ Արոնյանը 12 տարի անց կրկին դարձավ աշխարհի գավաթակիր:
Նա աշխարհում առաջին շախմատիստն է, ով հաղթում է աշխարհի գավաթը երկրորդ անգամ: