ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ավագ խորհրդական Ջարեդ Քուշներն ԱՄՆ ընտրություններում գրանցվել է որպես կին։ Այս մասին հայտնում է Wired պարբերականը Նյու Յորք նահանգի Ընտրական հանձնաժողովի տվյալներին հղումով։
Քուշների հարցաթերթիկի սեռին առնչվող դաշտում նշված է «իգական»։ Համաձայն փաստաթղթի՝ Քուշները գրանցվել է 2009 թվականին և քվեարկել վերջին անգամ 2016-ին։
Ինչպես հաղորդում է CNN հեռուստաալիքը, այս կապակցությամբ Սպիտակ տունը հրաժարվում է մեկնաբանություններ տալ:
The Wired