Կարեն Մարգարյանը՝ Եվրոպայի պատանիների բրոնզե մեդալակիր

10:05     28 սեպտեմբերի, 2017

Կոսովոյում շարունակվող ծանրամարտի մինչև 15 և 17 տարեկան պատանիների Եվրոպայի առաջնությունում սեպտեմբերի 27-ին Հայաստանը երկու մասնակից ուներ 17 տարեկան տղաների 77 կգ քաշային կարգում:

Կարեն Մարգարյանը երկամարտի 296 կգ-ով բարձրացավ պատվո պատվանդանի երրորդ աստիճան: Նա փոքր բրոնզ նվաճեց նաև պոկում վարժությունում (136 կգ): Մեր երկրորդ ներկայացուցիչը՝ Արա Աղանյանը,  նույնպես փոքր բրոնզե մեդալի արժանացավ, սակայն հրում վարժությունում (162 կգ):


© armedia.am