Կյանքից հեռացել է Playboy ամսագրի հիմնադիր Հյու Հեֆները

10:17     28 սեպտեմբերի, 2017

91 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի Playboy ամսագրի հիմնադիր Հյու Հեֆները, tտեղեկացնում է ամսագիրը Twitter-յան իր էջում։  

Նշվում է, որ Հեֆները մահացել է բնական մահով Լոս Անջելեսի իր տանը:

Տղամարդկանց Playboy ամսագրի առաջին համարը լույս է տեսել 1953 թվականի դեկտեմբերին 51 հազար տպաքանակով։


© armedia.am