ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հետ բանակցություններից հետո նրան անվանել է նախագահ և սխալ գրել նրա անունը Twitter-ում:
«Պատիվ ունեմ ընդունել Իսպանիայի նախագահ Մարիանորա Ջոյին։ Շնորհակալություն, որ աջակցում եք մեր ջանքերին՝ ուղղված դաժան հյուսիսկորեական ռեժիմի մեկուսացմանը»,-ասվում է Twitter-ում Սպիտակ տան ղեկավարի հաղորդագրությունում։
Համատեղ մամլո ասուլիսում Թրամփը նույնպես նրան անվանել էր «պարոն նախագահ»։ Տեսագրությունում երևում է, թե ինչպես է ԱՄՆ նախագահը լրագրողներին ներկայացնում Ռախոյին։ Երբ նա Իսպանիայի վարչապետին նախագահ է անվանել, վերջինս կտրուկ շրջվել է ու զարմացած նայել։ Լրագրողները Ռախոյին անվանել են վարչապետ, սակայն Թրամփը դրան ուշադրություն չի դարձրել: