Ֆլանդրիան աջակցել է անկախության հանրաքվե անցկացնելու Կատալոնիայի իրավունքին

12:41     28 սեպտեմբերի, 2017

Բելգիայի հոլանդալեզու շրջանի՝ Ֆլանդրիայի խորհրդարանի ղեկավար Յան Պեմանսն աջակցություն է հայտնել անկախության հանրաքվե անցկացնելու Կատալոնիայի իրավունքին:

Աջատողական տրամադրություններով աչքի ընկնող Պեմանսը Իսպանիայի կենտրոնական իշխանություններին կոչ է արել «ժողովրդավարական կերպով վերաբերել Կատալոնիայի օրինական ջանքերին և լսել ժողովրդի ձայնը»:

«Երբ հանրաքվեի արդյունքները հայտնի դառնան, բոլորը պետք է ընդունեն այն՝ այդ թվում նաև Եվրոպական միությունը», - հայտարարել է քաղաքական գործիչը:


© armedia.am