Թբիլիսիում տեղի ունեցավ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող Լևոն Արոնյանի և եզրափակիչի մասնակից, չինացի Դին Լիրենի պարգևատրության արարողությունը:
Լևոն Արոնյանը դարձավ առաջին գրոսմայստերը, ով երկու անգամ նվաճեց աշխարհի գավաթը: Այս հաղթանակի շնորհիվ հայ գրոսմայստերն իրավունք ստացավ գարնանը Բեռլինում մասնակցել աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին:
Ավելի վաղ Արոնյանը հայտնել էր, որ սեպտեմբերի 30-ին Երևանում կկայանա իր և Արիանա Կաոիլի հարսանիքը: