Թուրքիան, ըստ նոր օրինագծի, նախատեսում է ավելացնել պաշտպանական ծախսերը, գրում է Արցախպրեսը: Համաձայն օրինագծի՝ Թուրքիան հավելյալ 8 մլրդ լիրա (2.2 մլրդ դոլար) կներդնի պաշտպանական արդյունաբերությունում։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի ֆինանսների նախարար Նաջի Ագբալը:
«Առաջնահերթություն է հանդիսանում թուրքական զինված ուժերի զսպող միջոցների մեծացումը, անհրաժեշտ արդիականացման և անվտանգության ապահովմանն ուղղված ներքին և արտաքին գործողությունների ծախսերի փակումը»,-ասել է Ագբալը։