ԱՄՆ-ի Միչիգան նահանգը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, հաղորդում է Panorama.am-ը:
Միչիգանի նահանգի Սենատը ընդունել է բանաձև, որով կոչ է արել Միացյալ Նահանգների նախագահին և Կոնգրեսին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, ինչպես նաև տնտեսական և մշակութային կապեր հաստատել Արցախի հետ և աջակցել խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում:
Միչիգանը ԱՄՆ 8-րդ նահանգն է, որը ճանաչում է Արցախի անկախությունը:
Սենատոր Դրիդ Քնեզեկի հեղինակած բանաձևը քվեարկության է դրվել սեպտեմբերի 29-ին նահանգային սենատում, որին մասնակցել են ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչներ։