Իրանը սպառնում է դուրս գալ միջուկային գործարքից

09:24     29 սեպտեմբերի, 2017

Իրանը դուրս կգա միջուկային գործարքից եթե ԱՄՆ-ը հրաժարվի համաձայնագրի պայմանները կատարելուց, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը:

«ԱՄՆ-ն ավելի լավ է պահպանի համաձայնագիրը, քանի որ Իրանի առջև կան նաև ուրիշ տարբերակներ»,- ասել է նախարարը:

Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Իսլամական Հանրապետությունը միջուկային գործարքն առաջինը չի խախտի:

 


© armedia.am