Իրաքի Քրդստանի իշխանությունները հրաժարվել են սահմանային անցակետերը հանձնել Բաղդադի իշխանություններին: Այս մասին ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հայտնում է Rudaw–ը՝ հղում կատարելով կառավարությունում իր աղբյուրներին։
Նշվում է, որ Իրաքի քրդական շրջանի իշխանությունները սահմանային ոչ մի անցակետ չեն հանձնելու Բաղդադին:
Հիշեցնենք, որ Բաղդադը Էրբիլից պահանջել էր իրեն հանձնել ցամաքային, օդային սահմանների վերահսկողությունը։