ԱՄՆ–ն իր քաղաքացիներին զգուշացրել է խուսափել Թուրքիա այցելություններից

19:32     29 սեպտեմբերի, 2017

ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին զգուշացրել է Թուրքիայում ահաբեկչական խմբավորումներից եկող շարունակական սպառնալիքների մասին, փոխանցում է news.am։

Պետդեպի կայքում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ ահաբեկչության մշտական սպառնալիքի պատճառով ԱՄՆ կառավարությունը սահմանափակում է պաշտոնյաների այցելությունները Թուրքիայի հարավ–արևելյան շրջաններ և սահմանափակում է ԱՄՆ կառավարության ներկայացուցիչների և նրանց ընտանիքի անդամների գործունեությունը Ստամբուլում և Ադանայում։

«Մենք ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս ուշադիր քննել Թուրքիա այցելությունների անհրաժեշտությունը նախքան այնտեղ մեկնելը և խուսափել երկրի հարավ–արևելք այցելություններից»,– ասված է հայտարարության մեջ։


© armedia.am