Վրաստանի վարչապետ. Սամցխե-Ջավախքը մեծ տուրիստական ներուժ ունի

17:25     30 սեպտեմբերի, 2017

Ախալցխայի կենտրոնում, որտեղ «Վրաստանի երազանք» կուսակցությունը պիտի  ներկայացներ Սամցխե-Ջավախքի քաղաքապետի թեկնածուներին Գիորգի Կվիրիկաշվիլին ներկայացրեց «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցության  Սամցխե-Ջավախքի շրջանի քաղաքապետի թեկնածուներին, գրում է Ախալցխա.net-ը:

«Սամցխե-Ջավախքը մեծ տուրիստական ներուժ ունի և մեր պարտքն է օգտվել այս ուժից» -հայտարարեց Վրաստանի վարչապետը: Ըստ Գիորգի Կվիրիկաշվիլու, միայն  2015-2017 թվականներին   Սամցխե-Ջավախքում կառուցվել է  15 նոր հյուրանոց, այդ թվում` միջազգային չափանիշների համապատասխանող և ընտանեկան տիպի հյուրանոցներ:

«Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը  Ախալցխայի քաղաքապետի թեկնածու ներկայացվեց Զազա Մելիքիձեն:  «Ինձ համար մեծ պատիվ է լինել Ախալցխայի քաղաքապետի թեկնածու: Սա իսկապես մեծ պատասխանատվություն է:  Իհարկե, հասարակության հետ ես ծրագրելու և կիրականացնելու եմ այն ծրագրերը, որոնք անհրաժեշտ են Ախալցխային», — ասաց Զազա Մելիքիձեն:

 

 

 

 


© armedia.am