Ախալցխայի կենտրոնում, որտեղ «Վրաստանի երազանք» կուսակցությունը պիտի ներկայացներ Սամցխե-Ջավախքի քաղաքապետի թեկնածուներին Գիորգի Կվիրիկաշվիլին ներկայացրեց «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցության Սամցխե-Ջավախքի շրջանի քաղաքապետի թեկնածուներին, գրում է Ախալցխա.net-ը:
«Սամցխե-Ջավախքը մեծ տուրիստական ներուժ ունի և մեր պարտքն է օգտվել այս ուժից» -հայտարարեց Վրաստանի վարչապետը: Ըստ Գիորգի Կվիրիկաշվիլու, միայն 2015-2017 թվականներին Սամցխե-Ջավախքում կառուցվել է 15 նոր հյուրանոց, այդ թվում` միջազգային չափանիշների համապատասխանող և ընտանեկան տիպի հյուրանոցներ:
«Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը Ախալցխայի քաղաքապետի թեկնածու ներկայացվեց Զազա Մելիքիձեն: «Ինձ համար մեծ պատիվ է լինել Ախալցխայի քաղաքապետի թեկնածու: Սա իսկապես մեծ պատասխանատվություն է: Իհարկե, հասարակության հետ ես ծրագրելու և կիրականացնելու եմ այն ծրագրերը, որոնք անհրաժեշտ են Ախալցխային», — ասաց Զազա Մելիքիձեն: