Անկախության հանրաքվեն Կատալոնիայում. ընտրատեղամասերում հերթեր են գոյացել

11:24     1 հոկտեմբերի, 2017

Կատալոնիայում անկախության հանրաքվեին մասնակցելու համար հերթեր են գոյացել ընտրատեղամասերի մոտ դրանց պաշտոնական բացումից մի քանի ժամ առաջ, հայտնում է Reuters-ը:

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին Կատալոնիայի իշխանություններն անկախության հանրաքվե են անցկացնում, որը պաշտոնական Մադրիդը չի ճանաչում: Կատալոնիայում ընտրողները պետք է պատասխանեն միակ հարցին՝ «Ցանկանում են արդյո՞ք, որ Կատալոնիան դառնա անկախ պետություն կառավարման հանրապետական ձևով»:

 


© armedia.am