Ավստրիայի ողջ տարածքում հասարակական վայրերում դեմքն ամբողջությամբ փակող մուսուլմանական հագուստ կրելու, ինչպես նաև առանց բժշկի նշանակման և ոչ տոնական օրերին բժշկական և դիմակահանդեսային դիմակներ կրելու արգելքը հոկտեմբերի 1-ից մտնում է ուժի մեջ:
Օրենքը խախտողները ստիպված կլինեն 150 եվրո տուգանք վճարել, իսկ իրավապահների ցուցումներին տեղում ենթարկվել հրաժարվողները կտարվեն ոստիկանական բաժանմունքը՝ բացատրողական զրույցի համար: