Կատալոնական հանրաքվե. ոստիկանության գործողություններից տուժել է մոտ 40 մարդ

16:10     1 հոկտեմբերի, 2017

Կատալոնիայի իշխանությունները հայտնել են, որ 38 մարդ է տուժել ոստիկանության գործողությունների արդյունքում։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է կատալոնական կառավարությունը:

Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, տուժածների մեծ մասը թեթև վնասվածքներ են ստացել, ավելի լուրջ վնասվածքներով հոսպիտալացվել է 3 մարդ:

Հիշեցնենք, այսօր Կատալոնիայում անց է կացվում անկախության հանրաքվե, որը պաշտոնական Մադրիդը չի ճանաչում:


© armedia.am