Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնի շախմատիստ, աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի հարսանիքի մասին լուրեր են տարածել, ընդ որում իրենց հավակնություններով: Մասնավորապես ադրբեջանական իշխանամետ haqqin.az կայքը գրում է. «Համացանցում հարսի պարի տեսանյութն է տարածվել: Արիանան պարում է "O olmasın, bu olsun" երաժշտական կոմեդիայի կերպարներից` Մեշադի Իբադի երգի երաժշտության ներքո , որը ադրբեջանցի հայտնի կոմպոզիտոր Ուզեիր Հաջիբեյլիի գործերից է համարվում: Հայերը, «սովորության համաձայն», այն իրենց են վերագրում (մասնավորապես նույն մեղեդին հանրահայտ կոմպոզիտոր Արմեն Խաչատուրյանը «վերցրել» է իր «Գայանե» բալետի համար)»:
Նշենք, որ «Ուզունդարա»-ն հայկական հարսանեկան պար է։ Պարը կատարվում է հարսի կողմից՝ միայնակ կամ մի խումբ կանանց հետ միասին։ Ըստ հայկական աղբյուրների՝ «ուզուն» և «դարա» բառերի բացատրությունը տրված է Հրաչյա Աճառյանի «Արմատական» և «Նոր Հայկազյան» բառարաններում։ «Ուզուն» բառն առաջացել է՝ 1. «ուզել» բառից, 2.«ուզ»՝ (հարսի և փեսայի գլխին դրվող ծաղկեպսակ) բառից:
«Դարա» բառն առաջացել է՝ «դար» բառից. «դարան»՝ «թաքստոց», «թաքուն» բառից: Այսինքն՝ «ուզունդարա» նշանակում է «գաղտնի պսակ դնել»։