Իսպանական Կատալոնիայում ավարտվեց անկախության հանրաքվեն, որն ուղեկցվում էր բախումներով՝ ոստիկանության և բնակչության միջև։ Իսպանիայի կառավարությունը պահանջել էր դադարեցնել երկրի Սահմանադրական դատարանի կողմից անօրինական ճանաչված հանրաքվեի անցկացումը: Կատալոնիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ ոստիկանության հետ բախումների հետևանքով վիրավորների թիվը հասել է 844-ի:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, Կատալոնիայի խորհրդարանի՝ Ժեներալիտետի պաշտոնական ներկայացուցիչ Ժորդի Տուրուլը հայտարարել է, որ օրվա ընթացքում հանրաքվեին միլիոնավոր բնակիչներ են մասնակցել: