Թուրքիայում պետք է իսլամական դպրոցները շատացվեն, որ դիակները լվացող իմամ գոնե լինի, քանի որ նախկինում իմամների պակասի հետևանքով դիակները դրսում էին մնում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ինչպես հաղորդում է News.am-ը` հղում կատարելով թուրքական Cumhuriyet–ին Թուրքիայի նախագահի այս հայտարարությունը մեծ արձագանք է գտել սոցցանցերում, որտեղ հեգնել են Էրդողանին։
Քութլու Էսենդեմիրը գրել է. «Այո, Էրդողանը ճիշտ է, դիակ լվացող իմամ չկար, պապս, որ մահացավ, դիակը տվեցինք քիմմաքրման»։
Շենայ Այդեմիրը նշել է. «Այո, իմամ չկար, ստիպված դիակները նետում էինք Ճորոխ գետը»։
Թաթյոս անունով օգտատերն էլ շարունակել է. «Երբ այն ժամանակ իմամ չկար, դիակները նետում էինք մայրուղի»։