Թրամփը Թիլերսոնին խորհուրդ է տվել ժամանակ չվատնել Կիմ Չեն Ինի հետ բանակցությունների վրա

11:39     2 հոկտեմբերի, 2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին խորհուրդ է տվել անտեղի ժամանակ չվատնել՝ փորձելով բանակցություններ սկսել Փհենյանի հետ վերջինիս միջուկային ծրագրի վերաբերյալ:

«Խնայի՛ր Էներգիադ, Ռե՛քս, մենք կանենք այն, ինչ պետք է անել», - Twitter-ում գրել է Թրամփն այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Վաշինգտոնը Փհենյանի հետ ուղիղ կապ է հաստատել:

Անցյալ շաբաթ օրը Թիլերսոնն ակնարկել էր նման կապի մասին՝ հավելելով, որ Հյուսիսային Կորեան այդքան էլ հետաքրքրված չէ երկխոսությունով:


© armedia.am