ԻՊ-ն ստանձնել է Մարսելի կայարանում հարձակման պատասխանատվությունը

10:57     2 հոկտեմբերի, 2017

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Մարսելի կայարանում երեկ տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Հոկտեմբերի 1-ին դանակով զինված անհայտ անձը Մարսելի Սեն-Շառլ կայարանում նետվել էր անցորդների վրա, ինչի արդյունքում երկու կին է մահացել: Հաղորդվում է, որ ոստիկանությունը ոչնչացրել է հարձակվողին։


© armedia.am