Լաս Վեգասում քանթրի երաժշտական փառատոնի ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել, հայտնում է Reuters-ը: Հաղորդվում է, որ հրազենային վիրավորումով 24 մարդ է հոսպիտալացվել:
Ոստիկանության տվյալներով անհայտ անձը կրակել է Mandalay Bay Hotel հյուրանոցային համալիրի պատշգամբից: Սոցցանցերում տարբեր տեղեկություններ են շրջանառվում քաղաքում տեղի ունեցած հրաձգության մասին, սակայն պաշտոնական տեղեկություններ դեռևս չկան:
— KingLurch (@austinnolson) 2 октября 2017 г.