Կատալոնիան հանրաքվեի ժամանակ Մադրիդի կողմից մարդու իրավունքների խախտումների առնչությամբ կդիմի ԵՄ-ին

12:03     2 հոկտեմբերի, 2017

Կատալոնիայի իշխանությունները մտադիր են Եվրոպական Միությունից պահանջել դիտարկել նախօրեին՝ հոկտեմբերի 1-ին, ինքնավարությունում տեղի ունեցած անկախության հանրաքվեի ժամանակ տեղ գտած մարդու իրավունքների խախտումները: Այս մասին հայտարարել է ինքնավարության կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը:

Հիշեցնենք, նախօրին՝ հանրաքվեի ժամանակ, բախումներ են տեղի ունեցել խաղաղ բնակչության և ոստիկանության միջև, ինչի արդյունքում մոտ հազար մարդ է տուժել: Ոստիկանության մի մասին ուղարկել էր պաշտոնական Մադրիդն, որը հանրաքվեի օրինականությունը չի ճանաչում:

Նախնական տվյալներով Իսպանիայից Կատալոնիայի անկախանալուն նախօրին կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների 90 տոկոսը: 


© armedia.am