ՌԴ-ն ՀՀ-ին զենքի մատակարարումը կավարտի ընթացիկ տարվա վերջին

12:23     2 հոկտեմբերի, 2017

Ռուսաստանը 200 միլիոն դոլարի վարկային համաձայնագրով Հայաստանին զենքի մատակարարումն ավարտին կհասցնի ընթացիկ տարվա վերջին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հոկտեմբերի 2-ին կայացած ասուլիսի ընթացքում:

«Այդ վարկի շրջանակներում Հայաստանին զենքի մատակարարումը կավարտենք այս տարվա վերջին, ինչպես նշված էր պայմանագրում: Այսինքն, այստեղ որևէ խնդիր չկա», - նշել է Վիգեն Սարգսյանը:

Նա հավելել է, որ այժմ ՌԴ կողմից այդ վարկի շրջանակներում ՀՀ-ին զենք մատակարարելու գործընթացն ամենաակտիվ փուլում է:


© armedia.am