Բլոգեր Ալեքսանդր Լապշինը միջազգային ատյաններ բողոք է ներկայացրել ընդդեմ Բելառուսի և Ադրբեջանի: Այս մասին բլոգերը գրել է LiveJournal.com-ի իր բլոգում:
«Ինչ-որ մեկը կասկածո՞ւմ էր, որ իր նկատմամբ հանցագործություն կատարած Ադրբեջանի և Բելառուսի դեմ ոչինչ չի ձեռնարկվի: Բացի եվրոպական դատական և իրավապաշտպան ատյաններից տեղի ունեցածի բացահայտմամբ զբաղված է նաև ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովում Ժնևում», - տեղեկացրել է Լապշինը: Նա հայտնել է, որ Բելառուսից արդեն ստացել են առարկություններով նամակ. Մինսկում պնդում են, որ գործել են Ադրբեջանի հետ պայմանավորվածության հիման վրա և իրենց մեղավոր չեն ճանաչում:
«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այս ուղղությամբ գործընթացներն առանձին են ընթանում, և հույս ունեմ հասնել բոլոր նրանց, ովքեր ինձնից կյանքիս մի քանի ամիսն են գողացել»: