Իրանը տանկեր և ծանր հրետանիներ է մոտեցրել Իրաքյան Քրդստանի հետ սահմանին: Այս մասին Reuters գործակալությանն է հայտնել մի քուրդ պաշտոնյա, որի անունը չի հրապարակվում:
Այս քայլը հավանաբար Իրան-Իրաք համատեղ իրականացվող զորավարժությունների մի մասն է կազմում: Այդ զորավարժությունները սկսվել են սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում կայացած անկախության հանրաքվեից հետո:
«Տանկերը տեսանելի են քրդական կողմից», - ասել է քուրդ պաշտոնյան: