Կատալոնիայում գործադուլ կանցկացվի ընդդեմ ոստիկանության

10:58     3 հոկտեմբերի, 2017

Կատալոնիայի արհմիությունները և այլ կազմակերպություններ այսօր գործադուլ կանցկացնեն՝ ի նշան բողոքի անկախության հանրաքվեի օրն ոստիկանության գործողությունների դեմ, հայտնում է Deutsche Welle-ն:

Այս նախաձեռնությանը միացել է նաև «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը:

Միևնույն ժամանակ պաշտոնական Մադրիդի հետ բանակցելու՝ Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնի նախաձեռնությունից հետո գործադուլին մասնակցելու իրենց մտադրությունից հրաժարվել են Իսպանիայի խոշոր արհմիությունները՝ CCOO-ն և UGT-ն:

Հոկտեմբերի 1-ին կայացած Կատալոնիայի անկախացման շուրջ հանրաքվեի ժամանակ իսպանական ոստիկանության հետ բախումների հետևանքով տուժել է 893 մարդ։ Ոստիկանները կիրառել են ուժ, մահակներ ու ռեզինե փամփուշտներ, որպեսզի թույլ չտան կատալոնացիներին մասնակցել հանրաքվեին:


© armedia.am