Ամուսնական զույգը խաբել է Amazon առցանց խանութին՝ վաստակելով շուրջ մեկ միլիոն դոլար

10:37     3 հոկտեմբերի, 2017

Ինդիանայից ամուսնական զույգը, որը 1.2 մլն դոլարի խաբել են Amazon առցանց խանութին, իրեն մեղավոր է ճանաչվել խարդախության համար, հայտնում է տեղական «The Star Press» թերթը:

Էրին և Լիա Ֆինանները հարյուրավոր կեղծ օգտահաշիվներ են բացել և էլեկտրոնիկա պատվիրել, որը ստանալուց անմիջապես հետո պահանջել են ապրանքի փոխարինում՝ բողոքելով, որ դրանք չեն աշխատում. համաձայն Amazon-ի կանոնների, պարտադիր չէ, որ կոտրված կամ փչացած ապրանքն ետ վերադարձվի նորը ստանալու նպատակով:

Այնուհետև «չաշխատող» էլեկտրոնիկան միջնորդի միջոցով շուկայական գներից ցածր գներով ամուսինները սկսել են վաճառել՝ արդյունքում վաստակելով 1.2 մլն դոլար:

Այժմ Էրին և Լիա Ֆինաներին սպասվում է մինչև 20 տարվա ազատազրկում:


© armedia.am