Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի միջև տարաձայնություններ կան Պորոշենոկյի նախագահ ընտրվելու առաջին իսկ օրից: Այս մասին ICTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է նախարարի խորհրդական, պատգամավոր Անտոն Գերաշենկոն:
Տարաձայնությունների պատճառը, պատգամավորի խոսքերով, ազգային անվտանգության և հանցագործությունների հետաքննություններին առնչվող հարցերում կողմերի մոտեցումների տարբերությունն է:
«Նախագահը ցանկանում էր իրավապահ մարմինների նկատմամբ ողջ իշխանությունը կենտրոնացնել իր ձեռքում», - նշել է Գերաշենկոն՝ հավելելով, որ Ավակով դա շատ վտանգավոր նախադեպ է համարում:
Ավելի վաղ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության օպերատիվ հրամանատարության հրամանատարի ղեկավարի տեղակալ Էդուարդ Բասուրինը նշել էր, որ Ուկրաինայի ՆԳ նախարարն իր հրաժարականի դեպքում պետական հեղաշրջում է ծրագրում: