Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Ազգային տոնի առթիվ

12:12     3 հոկտեմբերի, 2017

Հոկտեմբերի 3-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին և կանցլեր Անգելա Մերկելին՝ երկրի ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ:  

Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:


© armedia.am