Չինացի զբոսաշրջիկը հյուրանոցից փախել է 19 հարկանի շենքի բարձրության վրա գտնվող մալուխի միջոցով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

13:41     3 հոկտեմբերի, 2017

Չինաստանում զբոսաշրջիկը, չցանկանալով վճարել հյուրանոցի սենյակի համար, փախուստի փորձ է ձեռնարկել 19 հարկանի շենքի բարձրության վրա գտնվող մալուխի միջոցով, հայտնում է «Ժենմին ժիբաո» պարբերականը։ Տեսագրությունը հայտնվել է թերթի YouTube-ի ալիքում։

Ներքև իջնելու հարցում «ակրոբատին» օգնել են փրկարարներն ու հրշեջները, որից հետո նրան ձերբակալել է ոստիկանությունը։ Հիմա տղամարդը ստիպված է վճարել ոչ միայն հյուրանոցում գիշերելու համար, այլև խոշոր տուգանքը։


© armedia.am