Սերժ Թանկյանն իր Instagram-ում հրապարակել է Հայոց ցեղասպանության մասին նոր ֆիլմի թրեյլերը

14:34     3 հոկտեմբերի, 2017

Աշխարհահռչակ ռոք-երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանն իր  Instagram-ում հրապարակել է Հայոց ցեղասպանության մասին պամող նոր ֆիլմի թրեյլերը։ Թանկյանը գրել է. «Դիտեք «Emmy» և «Oscar» մրցանակաբաշխություններին առաջադրված ռեժիսոր Ջո Բերլինգերի «Intent to Destroy: Death, Denial & Depiction» ֆիլմի հզոր թրեյլերը։ Հիրավի, սա վերջին ժամանակներս իմ դիտած ամենաուժեղ ֆիլմերից է։

Պատիվ եմ ունեցել գրելու այդ ֆիլմի երաժշտությունը։ Ֆիլմը կինոթատրոններում կհայտնվի նոյեմբերի կեսերին։ Մինչ այդ մենք կթողարկենք ֆիլմի ամբողջական սաունդթրեքը»։

 


© armedia.am