Աշխարհահռչակ ռոք-երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանն իր Instagram-ում հրապարակել է Հայոց ցեղասպանության մասին պամող նոր ֆիլմի թրեյլերը։ Թանկյանը գրել է. «Դիտեք «Emmy» և «Oscar» մրցանակաբաշխություններին առաջադրված ռեժիսոր Ջո Բերլինգերի «Intent to Destroy: Death, Denial & Depiction» ֆիլմի հզոր թրեյլերը։ Հիրավի, սա վերջին ժամանակներս իմ դիտած ամենաուժեղ ֆիլմերից է։
Պատիվ եմ ունեցել գրելու այդ ֆիլմի երաժշտությունը։ Ֆիլմը կինոթատրոններում կհայտնվի նոյեմբերի կեսերին։ Մինչ այդ մենք կթողարկենք ֆիլմի ամբողջական սաունդթրեքը»։