Ստամբուլում սիրահար զույգին տուգանել են հանրային վայրում համբուրվելու համար:
Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքին, վրդովված երիտասարդն այս մասին գրել է իր թվիթերյան էջում.
«Փողոցում համբուրվելու համար 109 լիրա տուգանք վճարեցի, սակայն նման սահմանափակում գոյություն չունի»:
Երիտասարդը պատմել, որ ոստիկանը ակտում, որպես տուգանքի հիմնավորում նշել է, թե իրենց այս արարքով երիտասարդները «անհանգստություն են պատճառել շրջապատին»: