Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի նահանգապետարանը հայտարարություն է տարածել առ այն, որ հոկտեմբերի ընթացքում արգելելու են քաղաքում բոլոր տեսակի միջոցառումները՝ հացադուլները, նստացույցները, հիշատակի արարողությունները և համերգներն, փոխանցում է Արցախպրեսը:
Նահանգապետարանի հայտարարության մեջ նշվում է, որ իրենք հետախուզական տվյալներ ունեն այն մասին, թե քաղաքի տարբեր հատվածներում նախատեսվում են հացադուլներ և նստացույցեր իրականացնել: Անկարայի իշխանությունների որոշումը պայմանավորված է այն փաստով, որ նման արարքները կմեծացնեն մարդաշատ վայրերում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից գործողություն իրականացնելու հավանականությունը, հասարակության ներսում անհանգստություններ կառաջացնեն: