Արցախում օծվել է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին

15:39     3 հոկտեմբերի, 2017

Արցախի սահմանամերձ Մեխակավան (Ջեբրայիլ) բնակավայրի մոտ նախօրեին տեղի է ունեցել Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու օծման և բացման հանդիսավոր արարողությունը, հայտնում է Artsakh Press-ը:

Սկզբում օծվել է եկեղեցու Աշոտ Երկաթ թագավորի հայոց բանակին պահապան Սուրբ Խաչի կրկնօրինակ խաչը, այնուհետև եկեղեցին, որից հետո մատուցվել է պատարագ:

Նշենք, որ եկեղեցին կառուցվել է բարերար Գրիգոր Մովսիսյանի միջոցներով:


© armedia.am