ՏԷՖԻ 2017 հեռուստատեսային մրցանակի եզրափակիչ փուլ անցածների ցանկում հայկական երեք ազգանուն կա, հայտնում է «Sputnik Արմենիա»-ն:
«Հեռուստաֆիլմի/սերիալի լավագույն ռեժիսոր» անվանակարգում ընդգրկվել է Կարեն Շահնազարովի անունը` «Աննա Կարենինա» ֆիլմով։
«Փրայմ-թայմի հասարակական-քաղաքական թոք-շուի հաղորդավար» անվանակարգի համար կմրցի Ռոման Բաբայանը («Ձայնի իրավունք» հաղորդաշար)։
Իսկ լավագույն պրոդյուսերի տիտղոսին հավակնում է Ալեքսանդր Ակոպովը` «Եկատերինա. թռիչք» ֆիլմով։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ ՏԷՖԻ 2017 հեռուստատեսային մրցանակի հաղթողների անունները կհայտարարվեն երեքշաբթի Մոսկվայում: