Սոցիալական ցանցերում կրկին տարածվում է անցյալ տարվա կատակային ֆոտոկոլաժը (անհայտ հեղինակի), որում պատկերված են «Բարսելոնա»-ի հայտնի ֆուբոլիստներ Ժերար Պիկեն և Կարլես Պուեյոլն Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի հետ:
Երկու ֆուտբոլիստներն էլ կատալոնացիներ են, երկուսն էլ խաղացել են Իսպանիայի հավաքականում: Ժերար Պիկեն հայտնի է Կատալոնիայի անկախությունն աջակցող իր հայացքներով:
«Կատալոնիայում այժմ տեղի ունեցողի լույսի ներքո այս կոլաժը դարձել է մարգարեական», - գրել է Facebook-ի օգտատերերից մեկը: