Մոսկվայում հոկտեմբերի 3-ին կայացել է հեռուստատեսային արվեստի ոլորտում բարձր ձեռքբերումների համար «ТЭФИ» մրցանակի դափնեկիրների պարգևատրման արարողությունը:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, «Հասարակական-քաղաքական փրայմ-թայմ թոք-շոուների հաղորդավար» անվանակարգում մրցանակին է արժանացել Ռոման Բաբայանը («Ձայնի իրավուն», «ТВ Центр»): Այս անվանակարգում մրցանակին արժանացել են նաև Օլգա Սկաբեևան և Եվգենի Պոպովը («60 րոպե»):
Հիշեցնենք, որ Ռոման Բաբայանը ներառվել է Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում» Արցախի Հանրապետություն այցելելու համար: