Կատալոնիան կհայտարարի անկախության մասին «առաջիկա օրերին»

11:13     4 հոկտեմբերի, 2017

Կատալոնիան կհայտարարի Իսպանիայից անկախանալու մասին առաջիկա օրերին: BBC-ի հաղորդմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը:

Կիրակի տեղի ունեցած հանրաքվեից հետո իր առաջին հարցազրույցում Պուչդեմոնը նշել է, որ իր կառավարությունը «քայլեր կձեռնարկի այս շաբաթվա վերջին կամ հաջորդ շաբաթվա սկզբին»: Պուչդեմոնը նշել է, որ այժմ որևէ կապ չի պահվում Մադրիդի և իր կառավարության միջև:

Բացի այդ, Պուչդեմոնն անհամաձայնություն է հայտնել Եվրահանձնաժողովի հայտարարության հետ, որում ասվում էր, որ Կատալոնիայի իրադարձություններն Իսպանիայի ներքին խնդիրն է:


© armedia.am