ԱԺ-ն մերժեց ԵԱՏՄ-ից Հայաստանը դուրս բերելու հարցը քննարկելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը

11:43     4 հոկտեմբերի, 2017

Ազգային ժողովը մերժեց Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս բերելու հայտարարության նախագծի վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ «Ելք» խմբակցության նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նախագծին կողմ քվեարկել է 10, դեմ՝ 79 պատգամավոր:

Նախագիծը բացասական եզրակացություն էր ստացել արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում, սակայն հեղինակների կողմից այն ճանաչվել էր արտահերթ և հոկտեմբերի 3-ին քննարկել լիագումար նիստում:

 


© armedia.am