RT հեռուստաալիքի և «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն Ուսուցչի օրվան ընդառաջ էստաֆետան վերցրել է հայտնի հումորիստ և դերասան Միխայեկլ Գալուստյանից՝ այն փոխանցելով հայտնի հաղորդավար և Comedy Club-ի համահիմնադիր Գարիկ Մարտիրոսյանին և հայտնի գեղասահորդուհի Տատյանա Նավկային:
Հիշեցնենք, Գալուստյանը Facebook-ում հրապարակել էր երեք դասագրքերը, որոնք մեծ դեր էին խաղացել իր կրթության և կյանքի մեջ: Դրանք ռուսաց լեզվի, պատմության և կենսաբանության դասագրքերն են:
Մարգարիտա Սիմոնյանը մասնավորապես շնորհակալություն է հայտնել իր անգլերենի ուսուցիչներին, որոնց շնորհիվ ինքը դարձել էր միջազգային մեդիահոլդինգի գլխավոր խմբագիր: