Եթե հանկարծ թուրք ազգի վրա մատ թափ տան, այդ մատը կկոտրենք. Բահչելի

12:04     4 հոկտեմբերի, 2017

Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեից հետո ստեղծված իրավիճակին է անդրադարձել Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության»  նախագահ Դևլեթ Բահչելին, գրում է Panorama.am-ը:

Հարցին, թե ինչ կարող է Թուրքիան իրականացնել ի պատասխան քրդերի հանրաքվեի, Բահչելին մասնավորապես ասել է.
«Տրամաբանական դիրքորոշում է, որ մեր երկիրը  Իրանի և Իրաքի հետ հարաբերություններում աշխուժություն է  մտցնում:  Քիրքուքը թուրքական է: Երեկ թուրքական էր: Ապագայում էլ թուրքական է լինելու: Եթե հանկարծ թուրք ազգի վրա մատ թափ տան, այդ մատը կկոտրենք: Թուրք ազգի համար այնքան էլ դժվար չէ  հանկարծակի մի գիշեր հայտնվել Քանդիլում և Էրբիլում: Երբեք էլ դժվար չի լինելու»:

Բահչելին նկատել է տվել, որ  Թուրքիայի Դուզջե քաղաքից դեպի Քիրքուք և Մոսուլ այնքան էլ հեռու  չէ:

 

 

 


© armedia.am