Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեից հետո ստեղծված իրավիճակին է անդրադարձել Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» նախագահ Դևլեթ Բահչելին, գրում է Panorama.am-ը:
Հարցին, թե ինչ կարող է Թուրքիան իրականացնել ի պատասխան քրդերի հանրաքվեի, Բահչելին մասնավորապես ասել է.
«Տրամաբանական դիրքորոշում է, որ մեր երկիրը Իրանի և Իրաքի հետ հարաբերություններում աշխուժություն է մտցնում: Քիրքուքը թուրքական է: Երեկ թուրքական էր: Ապագայում էլ թուրքական է լինելու: Եթե հանկարծ թուրք ազգի վրա մատ թափ տան, այդ մատը կկոտրենք: Թուրք ազգի համար այնքան էլ դժվար չէ հանկարծակի մի գիշեր հայտնվել Քանդիլում և Էրբիլում: Երբեք էլ դժվար չի լինելու»:
Բահչելին նկատել է տվել, որ Թուրքիայի Դուզջե քաղաքից դեպի Քիրքուք և Մոսուլ այնքան էլ հեռու չէ: