Սան Պաուլուի ոստիկանությունը ձերբակալել է 16 մարդու, ովքեր կասկածվում են բանկ թալանելու փորձի մեջ, հայտնում է Globo-ն։
Նշվում է, որ չարագործները փորել էին 500 մետր խորությամբ թունել, որը տարել է դեպի Banco do Brasil-ի պահեստ։ Հետաքննության համաձայն նրանք ծրագրել էին մոտ 320 մլն դոլար գողանալ։
Իրավապահները պարզել են, որ չարագործները մոտ 1 միլիոն դոլար էին ծախսել թունելի կառուցման համար։ Ոստիկանությունում կարծում են, որ այդ թալանը կարող էր դառնալ երկրի պատմության մեջ ամենախոշորը։