«Մարիա» փոթորկի զոհերի թիվը հասել է 34-ի

12:44     4 հոկտեմբերի, 2017

Պուերտո Ռիկոյում «Մարիա» փոթորիկը 34 մարդու կյանք է խլել, ասել է նահանգապետ Ռիկարդո Ռոսելոն, հայտնում է Արցախպրեսը:

Նահանգապետը նշել է, որ փոթորիկը պատճառել է ավելի քան 90 մլրդ դոլարի վնաս:

Վերջին մի քանի ամիսներին Միացյալ Նահանգների և կղզային տարածքների վրա միանգամից մի քանի արևադարձային հզոր փոթորիկ է փլուզվել: Մասնագետները հասցրած վնասը ամերիկյան բյուջեի համար հարյուրավոր միլիարդ դոլար են գնահատում: Պուերտո Ռիկոն ֆինանսական դժվարություններ ունի:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պուերտո Ռիկոյի իշխանություններին քննադատել է «անարդյունավետ» աշխատանքի համար: ԱՄՆ նախագահի կարծիքով՝ տեղական պաշտոնաները ցանկանում են, որ «որ ամեն ինչ իրենց փոխարեն արվի»:

Թրամփը խոստացել է Պուերտո Ռիկոյի բնակիչներն օգնել այնքան ժամանակ, մինչև նրանք անվտանգության մեջ լինեն: 


© armedia.am