Հաքքարիի նահանգում, որը տեղակայված է Թուրքիայի հարավ–արևելքում՝, ինքնաշեն ռումբի պայթյունից զոհվել է 4 զինվորական ևս 4-ը վիրավորվել են, հայտնում է NEWS.am-ը: Վիրավորները հոսպիտալացվել են։
Ռումբը տեղադրել էին Քրդական բանվորական կուսակցության զինյալները, փոխանցում է Hurriyet–ը։
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Յուքսեկովայի շրջանում։ Ռումբը տեղադրած քուրդ ապստամբներին չեզոքացնելու գործողություն է ձեռնարկվել։